«Չինուկ» ուղղաթիռների գնումից հետո Գերմանիան կդառնա ուղղաթիռների պարկով ՆԱՏՕ-ի երկրորդ խոշորագույն երկիրը
«Չինուկ» (Boeing CH-47 Chinook) ուղղաթիռների ձեռքբերումից հետո Գերմանիան կդառնա ուղղաթիռների ամենամեծ պարկն ունեցող ՆԱՏՕ-ի երկրորդ երկիրը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, այս մասին հայտնել է Գերմանիայի օդուժի ղեկավար Ինգո Գերհարցը:
Reuters-ն անցյալ ամիս հաղորդել էր, որ Գերմանիան Boeing ընկերությունից գնելու է 60 «Չինուկ» ուղղաթիռ: Փաթեթը կարժենա 8 միլիարդ եվրո, որի մեջ է մտնում նաև ուղղաթիռների համար անհրաժեշտ ենթակառուցվածքը:
«Մենք կդառնանք ուղղաթիռների նավատորմի առումով ՆԱՏՕ-ի երկրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից հետո», - ասել է Գերհարցը:
Գրեթե 50 «Չինուկ» ուղղաթիռները կտեղակայվեն Գերմանիայի արևելքում գտնվող Հոլցդորֆ ավիաբազայում, որտեղ, ըստ Գերհարցի, կտեղակայվեն նաև լրացուցիչ 1000 զինվորներ:
Ըստ Գերմանիայի օդուժի ղեկավարի՝ ավիաբազան «առանցքային դեր կկատարի երկրի օդուժի, ամբողջ Բունդեսվերի և Գերմանիայի անվտանգության համար»: