Մենք ոչ մեկի հետ չենք պատրաստվում կռվել. Լուկաշենկո
Մենք ագրեսիվ մարդիկ չենք, մեկ անգամ եւս ընդգծում եմ. մենք ոչ մեկի հետ չենք պատրաստվում կռվել։ Ես դա ձեզ ասում եմ մշտապես։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկի Ազգային օդանավակայանի տարածքում գտնվող կազմակերպությունների աշխատանքային կոլեկտիվների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է news.am-ն։
«Մենք խաղաղ մարդիկ ենք։ Մենք ցանկանում ենք համագործակցել բոլորի հետ»,- ավելացրել է նախագահը։
Նա հիշեցրել է, որ դեռեւս Անկախության օրվա հանդիսավոր հավաքի ժամանակ ինքը հանձնարարել է կառավարությանը եւ արտաքին գործերի նախարարությանը արեւմտյան հարեւաններին առաջարկել բարիդրացիության եւ խաղաղության պլան։
Լուկաշենկոն նաեւ պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի ընդունել արեւմտյան ավիաընկերությունների։