«Վեոլա ջրից» բողոքները շատացել են, համակարգը մեծ ներդրումների կարիք կա. ՀԾԿՀ նախագահ
«Վեոլա ջրից» բողոքները շատացել են, համակարգը մեծ ներդրումների կարիք ունի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Վերահսկողության մեխանիզմներ ունենք: Պարբերաբար բողոքները ստանում ենք և այս սեզոնային առումով միշտ ամառային ամիսները բողոքները շատանում են իրոք: Ցանկացած բողոք իր արձագանքը մեր կողմից ստանում է: Մենք էլ ենք արձանագրում, որ կան խնդիրներ, որոշակի խնդիրներ, իհարկե, առաջանում են, որովհետև համակարգի ներդրումային միջավայրը շատ սուղ է»,- ասաց Գարեգին Բաղրամյանը և հավելեց, որ մեծ ներդրումների կարիք կա: