Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում պայթյուն է տեղի ունեցել
Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում, Կարամիշեւյան լողափի շրջանում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին տեղեկացրել է Baza Թելեգրամ-ալիքը։
Աղբյուրի համաձայն՝ այնտեղ են մեկնում օպերատիվ ծառայությունները։ Նախնական տվյալներով՝ լողափի մոտ անօդաչու թռչող սարք է պայթել։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը փակել է օդային տարածքը վայրէջքի եւ թռիչքի համար, ենթադրաբար՝ անօդաչու թռչող սարքի պատճառով։