Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 23 մարդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում երեկ՝ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 23 մարդ։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուքիայի Մալաթիա նահանգում 5,6 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել։ Նշվում է, որ օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: