Հարավային Աֆրիկայից մի աղջիկ 17 տարի անց պատահաբար գտել է իր կենսաբանական ընտանիքը
Հարավաֆրիկյան Միչի Շելդոնը 17 տարի անց պատահաբար գտել է իր կենսաբանական ընտանիքը։
Ինչպես նշում է news.am-ը, 17 տարեկանում Շելդոնը դպրոցում ծանոթացել է Քեսսիդիի հետ, ով շատ նման է նրան։
Սոցիալական աշխատողներն առաջարկել են ԴՆԹ թեստ հանձնել, որի արդյունքում պարզվել է, որ աղջիկները քույրեր են։
Շուտով նա իմացել է, որ երեք օրականում իրեն ծննդատնից առևանգել են խնամատար ծնողները:
Որոշ ժամանակ անց Միչին որոշել է հանդիպել իր կենսաբանական ծնողների հետ։ Աստիճանաբար երկու ընտանիքների հարաբերությունները սկսել են լավանալ։