«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր». Սուրեն Փահլևանյանի շնորհավորանքը Մագա Հարությունյանին
Այսօր տիկտոկեր, դերասանուհի Մագա Հարությունյանի տարեդարձն է:
Ինստագրամի իր էջում հաղորդավար Սուրեն Փահլևանյանը ևս շնորհավորել է դերասանուհուն՝ հրապարակելով համատեղ լուսանկար, որին կից գրել է. «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»: Այս գրառմամբ Սուրենը կարծես հաստատում է այն լուրերը, որ այս շրջանում իրենք միասին են։