«Տեր Աստված, ինձ էսքան ուժ որտեղի՞ց ․․․»․ ինչպես է ապրում բազմազավակ ընտանիքը՝ պաշարման պայմաններում (Տեսանյութ)
Շրջափակման պարտադրած դժվարություններին այս օրերին բախվում է Արցախում բնակվող ընտանիքներից յուրաքանչյուրը: Առավել դժվար կացության մեջ են հայտնվել բազմազավակ ընտանիքները:
Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութը հենց նման ընտանիքներից մեկի մասին է պատմում: Երիտասարդ ընտանիքում 5 երեխա է հասակ առնում: Նրանց հոգսն այս պահին միայն ընտանիքի մոր ուսերին է: