Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Բերձորի միջանցքի շուտափույթ վերաբացման հարցով. Արամ Ա-ն՝ Իրանի դեսպանության պատվիրակությանը
Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Բերձորի (Լաչին) միջանցքի շուտափույթ վերաբացման հարցով։ Այս մասին ասել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակությանը։
Պատվիրակությանն ընդունել է Անթիլիասի Մայրավանքում։
Քննարկումների ընթացքում Վեհափառ Հայրապետը «դատապարտել է Շվեդիայում Ղուրանի հրկիզման երևույթն» ու կարևորել է «քրիստոնեա-իսլամ համակեցության ու երկխոսության առավել ևս զարկ տալու հրամայականը»։
Արամ Ա-ն հատուկ անդրադարձել է Ադբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցին։
Նա ընդգծել է, որ «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ուստի, սպասելի է, որ իր կարելին շարունակի կատարել Բերձորի (Լաչին) միջանցքի շուտափույթ վերաբացման հարցով՝ նկատի ունենալով ավելի քան 120 հազար հայերի սովամահ դառնալու դառն իրականությունը»։