Չինաստանում արհեստական մսի փորձնական արտադրություն են սկսել․ գործարան են կառուցում
Շանհայում գործող CellX ընկերությունը արհեստական մսի փորձնական արտադրություն է սկսել, այդ նպատակով հատուկ գործարան է գործարկվելու, Aysor.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է South China Morning Post-ը։
Նշվում է, որ պիլոտային այս ծրագրի արդյունքում ձեռք բերված փորձը կօգտագործվի հետագայում՝ արհեստական մսի արտադրության համար նախատեսված արդյունաբերական ձեռնարկությունը գործարկելուց հետո։ Գործարանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2025 թվականին և տարեկան հարյուրավոր տոննա արհեստական միս արտադրել։
Ըստ South China Morning Post-ի՝ CellX ընկերությունը պատրաստվում է դիմել ԱՄՆ-ին և Սինգապուրին՝ արտադրված արհեստական մսի սպառումն այդ երկրներում իրականացնելու համար․ լաբորատոր պայմաններում ստացված արտադրանքի վաճառքի ծրագրին հավանություն են տվել միայն այդ երկրներում:
Լրատվամիջոցը գրում է նաև, որ Չինաստանում արհեստական մսի գործարանի հիմնումը կարևոր քայլ են համարում, քանի որ երկիրը կենդանական ծագման սպիտակուցի աղբյուր գտնելու խնդիր ունի՝ ապահովելու համար 1,4 միլիարդ մարդու պարենային անվտանգությունը։