Արցախից Հայաստան տեղափոխված «Ռուբեն» առյուծը վերադառնում է Աֆրիկա
2022 թվականի դեկտեմբերի 4-ին Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկված և Հայաստան տեղափոխված առյուծը վերադառնում է Աֆրիկա։ Այդ մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։
«Ռուբեն անունով առյուծը իր կյանքի ողջ ընթացքում երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ։ Այսօր նշելով առյուծների համաշխարհային օրը՝ ուրախ ենք տեղեկացնելու, որ նա վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա, միանալու իր տեսակի առանձնյակներին, որտեղ անցկացնելու է իր կյանքի մյուս մասը։ Առաջին անգամ նրա մռնչյունները արձագանք կստանան հարազատ միջավայրում։ Սա կարևոր և նշանակալի իրադարձություն է։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Animal Defenders International-ին՝ այս միջոցառման մասնակիցը լինելու և առյուծին իր բնական միջավայր ապահով վերադարձը կազմակերպելու համար»,- նշված է հիմնադրամի հայտարարությունում։