Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։
Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության օգոստոսի 10-ի պաշտոնական տեղեկագրում:
«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրությունում:
Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն են իրականացրել։