Սահակաշվիլիի առողջական վիճակը վատացել է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է վատանալ։ Այդ մասին ասված է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետների եզրակացության մեջ։
«Փորձագետների խումբը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, պահպանվում է վատթարացման աստիճանական դանդաղ դինամիկան, ինչը, ցավոք, միանգամայն տրամաբանական է՝ խմբի կողմից արված նախորդ եզրակացությունների համատեքստում»,- նշված է եզրակացությունում։
Փորձագետներին բժշկական տվյալներ է տրամադրել «Վիվամեդ» կլինիկան, որտեղ գտնվում է Սահակաշվիլին։ Ըստ եզրակացության՝ Վրաստանի նախկին նախագահի արյան մեջ լեյկոցիտների քանակի նվազում է նկատվում։ Դա կապում են ոսկրածուծի խնդիրների հետ: Մասնագետներն ընդգծում են, որ հատուկ դիտողություններ չունեն կլինիկայում Սահակաշվիլիի բուժման ընթացքի վերաբերյալ։