Շվեդիայում հայտարարել են, որ Ղուրանն այրելուց հետո երկիրը դարձել է իսլամիստների ահաբեկչության գլխավոր թիրախը
Շվեդիան, Դանիան և Նիդերլանդները Ղուրանն այրելու հետ կապված ակցիաներից հետո դարձել են իսլամիստ ահաբեկիչների առաջնահերթ թիրախը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին TT գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Շվեդիայի ոստիկանության պաշտոնյաներից մեկը։
«Մենք հաղորդագրություններ և կոմյունիկե ունենք ահաբեկչական խմբավորումների մեծ մասից, որոնք ներկայում Շվեդիան, Դանիայի և Նիդերլանդների հետ միասին, հիշատակում են հայտարարություններում: Սա սպառնալիքն ավելի զգալի է դարձնում», - ոստիկանության Ազգային օպերատիվ բաժնի ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Մագնուս Շյոբերգի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:
2010 թ. հոկտեմբերին Շվեդիայի ոստիկանությունն ահաբեկչական սպառնալիքի մակարդակը երկրորդից բարձրացրել է երրորդի:
«Սպառնալիքի երրորդ մակարդակը նշանակում է, որ մենք շատ ենք աշխատել մեր հնարավորությունները բարձրացնելու վրա, որոնք 2010 թ.-ին չափազանց ցածր էին, որպեսզի այսօր ունենանք այնպիսի հնարավորություններ, որոնցում կարող ենք վստահ լինել», - շարունակել է Շյոբերգը:
Հուլիսից մինչև օգոստոս Շվեդիայում տեղի ունեցած մի քանի ակցիաների ժամանակ Ղուրանի այրման և անարգման գործողություններ են իրականացվել ցուցարարների կողմից։ Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև Դանիայում և Նիդերլանդներում։
Դա առաջացրել է մուսուլմանական բազմաթիվ երկրների վրդովմունքը։ Ստոկհոլմի կողմից Ղուրանի այրման թույլտվությունից հետո հուլիսին Իրաքում ցուցարարները ներխուժել էին Շվեդիայի դեսպանատուն։