Վերդերը հետաքրքրություն ունի Տիկնիզյանի նկատմամբ․ գործակալ
Գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի շահերը, պատասխանել է խաղացողի ապագայի մասին «SE»-ի հարցին:
«Վերդերը» հետաքրքրություն ունի. Մնացած ամեն ինչ ասել է «Լոկոմոտիվի» մարզական տնօրենը. Այլևս ավելացնելու բան չունեմ։ Տիկնիզյանի ցանկությո՞ւնը. Նաիրը պատրաստվում է առաջիկա տուրի հանդիպմանը»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Կլյուևը:
Օգոստոսի 5-ին Tuttomercatoweb-ը հայտնել էր, որ գերմանական թիմը 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 4 միլիոն եվրո։ Մոսկովյան ակումբը մտադիր է հայ պաշտպանի վաճառքից վաստակել առնվազն 5 մլն եվրո։
Ավելի ուշ «Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը SE-ին ասել է, որ «Վերդերը» երկրորդ առաջարկն է արել ակումբին՝ 4 միլիոն եվրոյից պակաս գումարով։
Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։