Պրուսիկինը Հայաստանում համերգով հանդես չի գա
Օգոստոսի 12-ին Little Big խմբի՝ Երևանում նախատեսված համերգը չի կայանալու, այդ մասին հայտնել է խումբը՝ ֆեյսբուքյան իր էջում։
Գրառման համաձայն՝ համերգի կազմակերպիչները չեն կարող երաշխավորել, որ միջոցառումը առանց միջադեպերի կանցնի, ուստի համատեղ որոշմամբ այն չեղարկվել է։
Նշվում է նաև, որ տոմսերի գումարը ավտոմատ կվերադարձվի դրանց գնման համար օգտագործված քարտերին՝ 14 օրվա ընթացքում։
Հիշեցնենք՝ «Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը տեղեկացրել էր, որ Little Big խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինը Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ)՝ դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավարելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:
Հայաստանում ստորագրահավաք էր կազմակերպվել՝ Պրուսիկինի և նրա խմբի համերգը չեղարկելու պահանջով։