Քուվեյթն ու Լիբանանն արգելել են «Բարբի» ֆիլմի ցուցադրությունը
Քուվեյթն արգելել է ամերիկյան «Բարբի» ֆիլմի ցուցադրությունը՝ «հանրային էթիկան և սոցիալական ավանդույթները պաշտպանելու համար», հինգշաբթի վաղ առավոտյան հայտնել է երկրի պետական լրատվական գործակալությունը:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նկատում է Daily Mail-ը, Պարսից ծոցի երկիրը հետևել է Լիբանանի օրինակին, որը չորեքշաբթի արգելել էր ֆիլմի ցուցադրությունը երկրում:
Լիբանանի մշակույթի նախարարը, խոսելով «Բարբի»-ի արգելքի մասին, ասել էր, որ այն «նպաստում է միասեռականությանը և հակասում կրոնական արժեքներին»:
Մարգո Ռոբիի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ ֆիլմի սյուժեի համաձայն՝ Mattel Inc-ի տիկնիկը հեռանում է «Բարբիլենդ»-ից ու հայտնվում արկածային իրական աշխարհում:
Հուլիսի 21-ին իր դեբյուտից ի վեր ֆիլմն ավելի քան 1 միլիարդ դոլարի տոմսերի վաճառք է ունեցել ամբողջ աշխարհում: