«Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում». Արցախում սկսել են արտադրել դպրոցական պայուսակներ
Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում։ Գրված է պայուսակի մակնշման տեղում։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը։
«Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ։ Այս գեղեցիկ ծրագիրն ի կատար է ածվում «Հայ Կրթական Հիմնարկություն» հիմնադրամի շնորհիվ։
Երանելի են կրթության համար ներդրում կատարողները։ Շնորհակալություն արագ արձագանքի համար Արմինե Նարոյան։
Միասնական Հայրենիք ունենալու անփոխարինելի զգացում»,- նշված է գրառման մեջ: