Քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է գերեզմանատան մոտ
Օգոստոսի 9-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կային «ԱԿ-74» տիպի 5,45 տրամաչափի ինքնաձիգ՝ 2 դատարկ պահունակով, 5,45 և 7,62 տրամաչափի՝ 57 փամփուշտ, 3 նռնակ, որոնցից 1-ը՝ պայթուցիչով:
Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: