Ամերիկահայերը փակել են Բըրբանքի փողոցները՝ հաջակցություն շրջափակված Արցախի
Հազարավոր ամերիկահայերը բողոքի ակցիա են կազմակերպել և փակել ԱՄՆ Լոս Անջելես շրջանի Բըրբանք քաղաքի փողոցները՝ հաջակցություն շրջափակված Արցախի։
Անհնազանդության ակցիան մեկնարկել է մի քանի ժամ առաջ։ Նախ ցուցարարներն ավտոերթով Բըրբանքից ուղևորվել են դեպի Գլենդեյլ, ապա փակել գլխավոր մայրուղիներից մեկը՝ մոտ չորս ժամ կաթվածահար անելով երթևեկությունը։
Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենք ուղևորվում են Բըրբանք, որտեղ կհայտարարվի, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Գլենդեյլի քաղաքապետ Արդի Քասախյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի զրույցի արդյունքներով։
Ցուցարարներն իրենց հետ բերել էին Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառնել «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Դադարեցրեք ցեղասպանությունն Արցախում», «Ադամ Շիֆ, մի՛ անտեսիր մեզ» գրություններով:
«Բոլորի պարտականությունն է այստեղ լինել, լինել Հայաստանի և Արցախի կողքին»,- ասել է Գլենդելի Քաղաքային խորհրդի անգամ Էլեն Ասատրյանը:
Ցուցարարները նաև կոչ արեցին ամբողջ աշխարհի հայությանը ոտքի կանգնել ու չլռել: