Կոնգրեսական Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր խոսնակ ընտրվելու կապակցությամբ։
Նա իր շնորհավորական ուղերձը հրապարակել է իր պաշտոնական կայքում։
«Ես ողջունում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրության կապակցությամբ։ Ես անհամբերությամբ սպասում եմ ղեկավարության անցումային այս փուլին և աշխատանքի շարունակությանը՝ ուղղված Արցախի և հայ ժողովրդի հետ ԱՄՆ-ի կապերի հետագա ամրապնդմանը», - ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ավագ անդամը։
ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել օգոստոսի 7-ին։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով նա հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։