Աղջիկն ընկել է յոթերորդ հարկից և ողջ մնացել
Ավստրալական Մելբուրնի բնակիչը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է News.com.au-ն։
20-ամյա Թոմեյնի Ռիդն ընկել է 21 մետր բարձրությունից։ Ընկնելուց հետո ավստրալացին ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Բժիշկները մի քանի վիրահատություն են կատարել։ Հարազատների խոսքով՝ աղջիկը հրաշքով ողջ է մնացել, սակայն լիարժեք ապաքինման ճանապարհը երկար է լինելու։
Ավստրալացու հարազատները բարեգործական կայքում ստեղծել են դրամահավաքի էջ՝ Ռիդ ընտանիքին աջակցելու համար: Ընտանիքն արդեն հասցրել է հավաքել ավելի քան 43 հազար ավստրալիական դոլար: