Կրծքավանդակի ցավերի դեպքում ինչ պետք է անել և ինչ չանել
Կրծքավանդակի հատվածի ցավը կարող է հուշել կյանքի համար վտանգավոր հիվանդությունների մասին, ուստի տհաճ զգացողությունների ի հայտ գալու դեպքում պետք չէ ցավազրկողներ ընդունել, քանի որ դրանք թույլ չեն տա հստակ ախտորոշել խնդիրը։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է սրտաբան Օլգա Սավոնինան։
Նրա խոսքով՝ կրծքավանդակի անսպասելի ցավը, սրտխառնոցը, օդի պակասի ու տագնապի զգացողությունները ենթադրում են անհապաղ բուժզննում, ուստի հարկավոր է առանց վարանելու շտապօգնություն կանչել։ Ընդ որում՝ մինչ բժիշկների գալը չի կարելի մերսել կամ տրորել ցավոտ հատվածն ու սառը ջուր խմել։
«Մի փորձեք մեղմել ցավը դեղորայքով․ կրծքային հեղձուկի (ստենոկարդիա) կամ սրտամկանի ինֆարկտի դեպքում դրանք միևնույն է չեն օգնի, մինչդեռ էլ ավելի մեծ վնաս հասցնելու վտանգը միայն կմեծանա։ Նաև չի կարելի մեղմել կրծքավանդակի ցավը նիտրոգլիցերինով կամ այլ նիտրատներով, հատկապես, եթե զարկերակային ճնշումը նվազել է կամ ձեզ մոտ այն միշտ ցածր է լինում», – նախազգուշացրել է մասնագետը։
Նրա խոսքով՝ ցավի նման նոպաների դեպքում հարկավոր է անհապաղ հորիզոնական դիրք ընդունել ու բացառել անգամ չնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։, փոխանցում է Mediahub-ը։