Ադրբեջանում հայտարարում են, որ հայկական կողմին ժամանակ են տալիս
Միջազգային գործընկերների ակտիվ մասնակցությամբ վերջին ամիսներին կարգավորման գործընթացի զգալի ակտիվացումը նպաստեց կողմերի դիրքորոշումների մերձեցմանը և ապագա երկկողմ համաձայնագրի մի շարք կետերում շոշափելի առաջընթացի ձեռքբերմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության ղեկավար Մախուր Գասիմովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Ադրբեջանը գտնվում է երկկողմ միջպետական մակարդակով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերջնական նպատակի համար»,- ասել է նա։
Միաժամանակ Գասիմովը Հայաստանին մեղադրել է «ռևանշիզմի» մեջ՝ ավելացնելով, որ Ադրբեջանը հայկական կողմին «ժամանակ է տալիս ճիշտ եզրակացություններ անելու համար»։