Հյուսիսային Կիպրոսում հյուպատոսության բացումը Ռուսաստանի կողմից թուրքական Կիպրոսի ճանաչում չէ
Թահսին Էրթուղրուլօղլուն, ով իրեն անվանում է Կիպրոսի հյուսիսային մասի թուրքական օկուպացիոն իշխանությունների արտաքին գործերի նախարար, մեկնաբանել է այն լուրը, թե Ռուսաստանը կսկսի հյուպատոսական ծառայություններ մատուցել կղզու հյուսիսում, գրում է News.am-ն։
Նա TRT Haber-ին հայտարարել է, որ հարցը օրակարգում է արդեն մեկ տարի. «Սա չպետք է մեկնաբանվի որպես Ռուսաստանի կողմից «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչում։