Պեմզաշենի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը սպանությունից զատ մեղադրվում է նաև մանկապղծության մեջ
Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների` 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դաժան սպանության մեջ մեղադրվող Արկադի Բարսեղյանը՝ «Տիխի» մականվամբ, որ նրանց համագյուղացին է, օգոստոսի 4-ից հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է փոխել քննիչին․ գործը հանձնել ավելի փորձառուի, որպեսզի ապացուցվի իր անմեղությունը։
Նրա վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանից։ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանն էլ հավելեց, որ գրեթե մեկ ամիս առաջ այդ անձանց նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է՝ երկու ամիս ժամկետով։