Ադրբեջանը որոշել է դասեր տալ Լիտվայի ԱԳՆ-ին
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն դիմել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին՝ առաջարկելով Հայաստանին կոչ անել ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել խաղաղ բանակցություններում, այլ ոչ թե խաթարել «խաղաղ գործընթացը»։
Նա կոչ է արել Լիտվայի արտաքին գործերի նախարարին չտրվել հայկական քարոզչությանը, հաղորդում է news.am-ը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ այս տարիների ընթացքում Լիտվան «լռություն» է դրսևորել։