Սաուդյան Արաբիայի դեսպանությունը Իրանում վերսկսել է աշխատանքը
Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի դեսպանությունը երեք օր առաջ Թեհրանում վերսկսել է աշխատանքը։
«Սաուդյան Արաբիայի դեսպանությունը պաշտոնապես վերսկսել է իր աշխատանքը Իրանի մայրաքաղաքում կիրակի օրը՝ օգոստոսի 6-ին»,- հայտնել է Իրանի արտգործնախարարության աղբյուրը, տեղեկացնում է news.am-ն։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Պեկինի եռակողմ բանակցությունները հանգեցրին Իրանի և Սաուդյան Արաբիայի հաշտեցմանը, որոնք որոշեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել իրենց դեսպանատները առաջիկա երկու ամսվա ընթացքում:
Հունիսի 6-ին Էր Ռիադում և Ջիդայում Իրանի դեսպանությունն ու հյուպատոսությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի հատուկ առաքելությունը վերսկսել են իրենց աշխատանքը։