Նիգերում կալանավորել են Ֆրանսիայի դեսպանի որդուն
Նիգերում Ֆրանսիայի դեսպանի որդին՝ Իդրիսա Կանեն, կալանավորվել է երկրի մայրաքաղաք Նիամեյում, տեղեկացրել է դեսպանը AFP գործակալությանը։
Կանեն Նիգերի փոստային բաժանմունքի գլխավոր տնօրենն է եւ անցնում է պետական միջոցների անօրինական յուրացման գործով, որով զբաղվում է Նիգերի կոռուպցիայի դեմ պայքարի Halcia մարմինը։
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա կալանքի տակ վերցվել է այս գործի, թե այն բանի հետ կապված, որ նրա մայրը բացասական վերաբերմունք ունի Նիգերի նոր զինվորական ղեկավարների հանդեպ։
Դեսպան Այչատու Բուլամա Կանեն մնացել է իր պաշտոնին, չնայած պետական հեղաշրջման ղեկավարների այն հայտարարությանը, որ «դադարեցնում» է Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Նիգերիայում եւ Տոգոյում Նիգերի դեսպանների լիազորությունները։
Դեսպանն ասել է, որ իր լիազորությունների դադարեցման մասին որոշումը «անվավեր է, այն ընդունվել է անօրինական իշխանության կողմից»։