Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը շանտաժի է ենթարկում քաղաքացիներին. ԱՀ ՆԳՆ-ն իրազեկում է
ՆԳՆ ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը՝ որի օգտատերը ներկայանում է որպես կին, եւ թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաեւ Արցախի բնակիչների լուսանկարները:
«Սա եւս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի, նմանատիպ եւ այլ վտանգներից զերծ մնալու համար, վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն:
Կարեւոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում, անմիջապես դիմեք ոստիկանություն։
ՏԿՀԴՊ վարչության հետադարձ կապը`
(047) 94-21-16»,- նշվում է հաղորդագրության մեջ: