«Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինը անարգել է քրիստոնեական խաչ. Նրա դեմ հաղորդում կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն
Սրբազան Հայաստան նախաձեռնությունը տեղեկացնում է, որ «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինը մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավարելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:
Հայաստանյան ԶԼՄ-ներն անդրադարձել են այս թեմային:
2023թ. օգոստոսի 12-ին Իլյա Պրուսիկինը համերգ է կազմակերպում Հայաստանում:
Նախաձեռնողները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն: Այս պահին արդեն 232 քաղաքացի միացել է հաղորդման դիմումին:
Ովքեր ցանկանում են միանալ հանցագործության մասին հաղորդմանը, նախաձեռնողներն առաջարկում են մինչև 09.08.2023թ. ստորև նշված հղումով բացված էջում լրացնել անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, այնուհետև մկնիկի (հեռախոսի դեպքում մատի) օգնությամբ ստորագրել և սեղմել ուղարկել կոճակը:
Միանալու և ստորագրելու հղումը: