Հարսն ու փեսան իրենց հարսանիքը նշել են ժայռից ցած նետվելով
Իտալիայից ժամանած զույգը հարսանիքը կազմակերպել է ժայռի վրա և ցատկել այնտեղից՝ հյուրերի հետ միասին։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է NDTV-ն։
Այժմ վիրուսային կերպով տարածվող տեսանյութում հարսն ու փեսան կանգնած են քահանայի հագուստով տղամարդու կողքին՝ ժայռի ծայրին:
Հանդիսավոր արարողությունից հետո հարսնացուն ասում է «համաձայն եմ», և նորապսակները հյուրերի հետ միասին ցատկում են 1200 մետր բարձրությամբ ժայռից։
Հարսն ու փեսան ցատկել են սովորական պարաշյուտներով, իսկ տոնի մի քանի այլ մասնակիցներ՝ հատուկ skydiving կոստյումներով։