Արցախցի բազմազավակ մայրը՝ հացի, ջրի, գազի խնդիրների ու դժվարությունների մասին (Տեսանյութ)
Բազմազավակ մայրը պատմում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հացի, ջրի, գազի ու լույսի հետ կապված իր դժվարությունների մասին։
«Հացի հերթ ենք կանգնում։ Բազմազավակ ընտանիք ենք, բայց ստիպված երկու հաց են տալիս։ Ամուսինս ու ես աշխատել ենք, իսկ հիմա ամուսինս էլ է մնացել առանց աշխատանքի՝ վառելիքի պատճառով․ բենզին, գազ չկա, որ աշխատանքի գնա։ Էս շրջափակման պատճառով ամեն ինչ դժվար ա, ոչ մի բան չկա, ամեն ինչ խնդիր ա։ Գազ չկա, հոսանքը ժամանակ առ ժամանակ են տալիս, չես հասցնում մի բան անես։ Ջուրն էլ են կտրում, մինչև գալիս հասնում է մեզ, 2-3 ժամ տևում ա», - պատմում է բազմազավակ մայրը։