Հայկ Մարությանն ընտրություններին մասնակցում է որպես սև՞, թե՞ սպիտակ․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն այս անգամ ընտրություններին մասնակցում է որպես սև՞, թե՞ սպիտակ, նրան նախ այս հարցը պետք է ուղղել։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին Հայկ Մարությանի մասնակցությանը։
Քաղաքական գործիչը հիշեցնում է, որ ժամանակին Հայկ Մարությանը «հասարակությունը պառակտողներից մեկն էր»։
Երվանդ Թարվերդյանը նախկին քաղաքապետին «լավ է ճանաչում»։
Նրա խոսքով՝ հումորային դերասան Մարությանը պատահական է հայտնվել քաղաքական հարթակում։
«Մի շրջանում Նիկոլ Փաշինյանի ուսուպարկը կարող էր դառնալ քաղաքապետ։ Հայկ Մարությունն էլ դարձավ քաղաքապետ, նա չի դարձել, շախմատային լեզվով ասած, Փաշինյանն ինչ-որ մի զինվորիկ է դրել այնտեղ։ Թող նա ինձ ների, բայց իր կառավարման օրոք բոլորը նրանից դժգոհ են եղել։ Հայկ Մարությանը երևանցի, լավ, «սիմպատիչնի» տղա է, բայց նրա կառավարման ունակությունները գնահատում եմ բավարարից ցածր»,- նշեց Թարվերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։