Խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները․ ԱՀ ՄԻՊ
Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել: Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ամեն օր ուշագնացության դեպքեր են արձանագրվում։ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները»,- գրել է Ստեփանյանը։
Due to the daily worsening of people's health conditions & malnutrition, the cases of fainting continue to increase. Cases of fainting are recorded every day. The deepening humanitarian crisis in Artsakh makes the irreversible consequences of malnutrition and hunger more visible. pic.twitter.com/sW5nuWChrg
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) August 8, 2023