Ինչպե՞ս շտկել վերջույթների տարբերվող երկարության խնդիրը․ վնասվածքաբան
Մանկական վնասվածքաբան Արա Այվազյանը նշում է, որ վերջույթների երկարությունների տարբերությունը հիմնականում բնածին խնդիր է:
Կա բուժման երկու տարբերակ՝
երկարացնել կարճ վերջույթը
կանգնեցնել երկար վերջույթի աճը:
Առաջին դեպքում պահանջվում է արտաքին ֆիքսացիայի ապարատի տեղադրում: Օրեկան երկարում է մեկ միլիմետրով: Եթե, ենթադրենք, վերջույթը պետք է երկարացնել 3 սմ-ով, ապա ապարատը երեսուն օր պետք է ֆիքսված մնա: 4-5 ամիս էլ պետք է, որ ոսկորը կպնի ու հաստատվի: Արդյունքում՝ վերջույթի երկարացման համար միջինում կես տարի է պետք:
Երկրորդ տարբերակը՝ արգելափակել երկար վերջույթի աճը: Սա կարելի է անել, քանի դեռ երեխան փոքր է և աճման զոնան բաց է: Փոքրիկ, քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն է, տեղադրվում է երեք-չորս սմ երկարությամբ երկու թիթեղիկ, ոչինչ չի երևում և գրեթե հետք չի մնում: Երեխան մեծանում է, և կարճ վերջույթը հավասարվում է մյուսին, որի աճը կանգնեցված է, գրում է Aysor.am-ը։