Այսօր Մարիա Կալասի ծննդյան օրն է. նա կդառնար 90 տարեկան
Այսօր աշխարհառչակ երգուչիներից Մարիա Կալլասի ծննդյան օնր է և եթե նա ողջ լիներ ապա կտոներ իր 90-ամյակը:
Նշենք, որ նա համարվում է 20-րդ դարի ամենանշանավոր երգչուհիներից մեկը։ Կալսը փայլուն տիրապետում էր երգեցողության բելկանտո ոճի տեխնիկային, ինչպես նաև օժտված էր մեծ դրամատիկական տաղանդով։ Իր ակնառու երաժշտական և դրամատիկական տաղանդի շնորհիվ երկրպագուների կողմից ստացել է “La Divina” (Աստվածային) տիտղոսը։
Իր երաժշտական կարիերայի միջին շրջանում (50-ական թթ. կեսեր) գեր քաշ ունեցող կնոջից նա վերափոխել է իրեն բարեկազմ և նրբակազմ էակի։ Քաշի այդ կորուստը, հնարավոր է, դեր է խաղացել նրա ձայնի անկման և 1965թ. օպերային կարիերայի վաղաժամ ավարտի մեջ։
Մամուլը հաճախ էր անդրադառնում Կալլասի դյուրագրգիռ բնավորությանը, իտալական երգչուհի Ռենատա Տեբալդիի հետ մրցակցությանը և հույն գործարար Արիստոտել Օնասիսի հետ սիրավեպին։ Անձանական կյանքում Կալլասի անհաջողությունները երբեմն ստվերի մեջ էին թողնում նրա արվեստը։ Սակայն երգչուհու արտիստական ձեռքբերումները այնքան նշանակալից են, որ ամերիկացի երգահան Լեոնարդ
Կալասը մահանում է 1977թ. սեպտեմբերի 17-ին՝ գտնվելով մենակության մեջ իր բնակարանում: