«Անհապաղ գործել ու կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, քանի դեռ ուշ չէ». Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել միջազգային հանրությանը (տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել միջազգային հանրությանը:
Նա ահազանգել է` Արցախի ժողովուրդը կանգնած է ոչնչացման իրական սպառնալիքի առջև:
«Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է»,- նշել է նա:
Արայիկ Հարությունյանի խոսքով` Արցախն այժմ աշխարհի միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ ու անգամ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի:
«Անհապաղ կերպով գործել ու կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, քանի դեռ ուշ չէ»,- հավելել է նա:
Մանրամասն` տեսանյութում: