Դատախազությունը կքննարկի Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագրերը
ՀՀ դատախազությունը կքննարկի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Դատախազությունից հայտնեցին, որ ներկայացված միջնորդագրերը ստացվել են:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին միջնորդագիր են ներկայացրել մշակութային գործիչներ, հայտնի մարզիկներ և բժիշկներ` հորդորելով կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։
Հիշեցնենք, որ հուլիսի 30–ից կալանքի տակ են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպելու, իսկ Սերգեյ Սմբատյանին առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ: