Իռլանդիայում հարյուրավոր մարդիկ հավաքվել են` վերջին հրաժեշտը տալու երգչուհի Շինեյդ Օ’Քոնորին (լուսանկարներ)
Իռլանդիայում հարյուրավոր մարդիկ հավաքվել են երգչուհի Շինեյդ Օ’Քոնորին վերջին հրաժեշտը տալու համար: Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է The Guardian-ը, Nothing Compares to You հիթի կատարողի մահը սգացողները արևածագից սկսել են հավաքվել իռլանդական Բրեյ քաղաքի ճանապարհի երկայնքով, որտեղով անցել է երգչուհու մարմինը տեղափոխող ավտոշարասյունը:
Նրանց ձեռքերում եղել են ծաղիկներ, մոմեր, պաստառներ:
Օ’Քոնորի ընտանիքը հայտնել է, որ երգչուհու հուղարկավորությունը կլինի մասնավոր արարողությամբ, այլ մանրամասներ չեն հաղորդվել: Նշվել է միայն, որ Իռլանդիայի նախագահն ու առաջին տիկինը ներկա են լինելու:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ոստիկանությունն Օ’Քոնորի դին հայտնաբերել էր Լոնդոնի հարավում գտնվող իր տանը: Նա 56 տարեկան էր: Մահվան պատճառը չի հրապարակվել: