Մակինյանը՝ Հայրապետյանին դատախազություն կանչելու մասին
Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, վերջինիս որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, նրանց փոխկապակցված անձանց՝ Նարինե Սիմոնի Հայրապետյանին, Մարիամ Միքայելի Հայրապետյանին, Ռաֆիկ Գարուշի Հայրապետյանին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցել է օգոստոսի 18-ին ներկայանալ դատախազություն։
Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց. «Ես Նիկոլ Փաշինյանի կառավարության անհեթեթությունները չեմ մեկնաբանելու»։
Հարցին, թե Հայրապետյանը, նրա որդին ներկայանալո՞ւ են դատախազություն՝ փաստաբանը նշեց. «Ես արդեն ասացի, ավելացնելու բան չունեմ, կարող եք այդպես էլ գրել»։