Ոստիկանները բացահայտել են հանցագործության 80 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 4, խուլիգանության՝ 3, ֆիզիկական ներգործության, ավազակության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, սպանության, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության, փաստաթղթի հափշտակության, անառակաբարո գործողություն կատարելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: