Միթե հնարավոր չէ քաղաքի աղբը հավաքելու համար մի քիչ վառելիք տրամադրել, էն դեպքում, երբ քաղաքում 4 ակնանիների նկատելի «աշխուժություն» կա. Ծովինար Բարխուդարյան
Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի ԱՀ կառավարություն, թե ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել քաղաքի սանիտարահիգիենիկ աբսուրդ վիճակը, եթե մի երկու օր էլ աղբը չհավաքվի, ինձանից լավ եք հասկանում։ Նեուժելի՞, գոնե դրա համար վառելիք չկա, էն դեպքում, որ քաղաքում 4 ակնանիների նկատելի «աշխուժություն» կա։
Նեուժելի՞, հնարավոր չի էդ կարևոր գործի համար մի քիչ վառելիք տրամադրել։
Երկրորդ հարցը. էդ ո՞նց է ստացվում, որ բոլոր բանկոմատներում միշտ կանխիկ դրամ կա, բացի Արցախբանկի բանկոմատներից, որոնք կա՛մ չեն աշխատում, կա՛մ աշխատում են, բայց նվազագույն գումար անգամ չի լինում։
Պատկան մարմիններին հնարավոր չէ զանգահարել անկապ կապի պատճառով, ստիպված մտահոգությունս այստեղ եմ արտահայտում՝ հույսով, որ առաջին հարցին գոնե լուծում կտրվի»։