Ինյեստան պայմանագիր կկնքի ԱՄԷ-ից ակումբի հետ. Ռոմանո
39-ամյա իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան պայմանագիր կկնքի «Էմիրեյթս» ակումբի հետ Ռաս ալ-Խայմայից (ԱՄԷ): Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, նա կժամանի Դուբայ։ Ինյեստան պայմանագիրը կստորագրի երեքշաբթի՝ օգոստոսի 8-ի առավոտյան, այն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսը՝ մինչև 2025 թվականը երկարաձգելու հնարավորությամբ։
Ինյեստայի վերջին ակումբը եղել է «Վիսել Կոբեն»: Ֆուտբոլիստը ճապոնական թիմ է տեղափոխվել 2018 թվականին ազատ գործակալի կարգավիճակով «Բարսելոնայից», որտեղ նախկինում անցկացրել է իր ողջ կարիերան։