Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանն ասել է, որ ուզում է հեռանալ
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ակումբին հայտնել է, որ ցանկանում է այս ամառ հեռանալ փարիզյան թիմից: Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիների ղեկավարությունը «Բարսելոնային» առաջարկել է մրցաշրջանի համար վարձակալել Նեյմարին։ ՊՍԺ-ն դիտարկում է այս առաջարկը որպես եզրային հարձակվող Ուսման Դեմբելեի առաջիկա տեղափոխության գործարքի մաս:
31-ամյա Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-ից 2017 թվականներին: Նրա տեղափոխությունը ՊՍԺ մնում է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տեղափոխությունը: Բրազիլացի հարձակվողի համար փարիզյան ակումբը վճարել է 222 միլիոն եվրո։
Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը, փոխանցում է Armsport-ը։