«Մենք ուզում ենք ապրել մեր հայրենիքում, որն Արցախ է կոչվում»․ Մարիան «Դեդո-բաբո»-ի մոտից անգլերենով դիմում է աշխարհին (Տեսանյութ)
«Բարև, ես Մարիան եմ՝ շուրջ ութ ամիս շրջափակված Արցախից»․ Մարիան այդպես ներկայանում է ու անգլերենով աշխարհին պատմում իր հայրենիքում ստեղծված վիճակի մասին։ Ասում է՝ աշխարհի բոլոր երեխաները կոնֆետներ են սիրում, բայց արցախցի մանուկներն այսօր ոչ մի քաղցրավենիք չունեն։
Իր տեսանյութում դժվարություններն ու խնդիրները թվարկելուց հետո էլ ի լուր աշխարհի արձանագրում է․ «Մենք ուզում ենք ապրել մեր հայրենիքում, որն Արցախ է կոչվում»։
Ի դեպ՝ այդ ամենն ասում է Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք մեր սարերը», կամ, ինչպես շատերն են կոչում, «Դեդո-բաբո» հուշարձանի մոտից։
Տեսանյութն՝ այստեղ։