«Վնուկովո» օդանավակայանում ՀՀ քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով 2 կգ ոսկյա շղթա տեղափոխել Թուրքիա
«Վնուկովո» օդանավակայանի մաքսային ծառայողները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, ով փորձել է Թուրքիա տանել 2 կիլոգրամ չափով և 9 մլն ռուբլի արժողությամբ ոսկյա շղթա։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։
«Վնուկովոյի մաքսատան աշխատակիցները երկու կիլոգրամանոց ոսկյա շղթա պարանոցին բերման են ենթարկել Թուրքիա թռչող Հայաստանի 32-ամյա քաղաքացուն»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես նշում են մաքսավորները, կանաչ միջանցքով անցնելիս եղանակին անհամապատասխան հագնված տղամարդը խիստ անհանգստացել է իրենց, ավելի ուշ նա տեսուչներին ցույց է տվել «դեղին մետաղական շղթա» և բացատրել, որ դրա արժեքը 50 հազար ռուբլի է։
Փորձաքննությունը ցույց է տվել, որ շղթան բաղկացած է 999 կարգի ոսկուց և դրա արժեքը կազմում է 9 միլիոն ռուբլի։
«Այս հանցագործության համար առավելագույն պատիժը ազատազրկումն է մինչև 7 տարի»,- ասվում է հայտարարության մեջ։