Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ
Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։
ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանին ընտրելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը ներկայացրել է փոխնախագահ Գագիկ Բաղունցը։
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել։