Նաթանյահուն մտադիր է փոփոխության ենթարկել դատավորներին ընտրող հանձնաժողովը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ կաշխատի փոփոխության ենթարկել դատավորներին ընտրող հանձնաժողովը, հայտարարությունն արվել է նախատեսված, Գերագույն դատարանին բազմաթիվ լիազորություններից զրկող օրինագծի դեմ բողոքի ալիքի ֆոնին:
Դատական համակարգի վերաբերյալ օրենսդրության ընդունման հաջորդ քայլի մասին Bloomberg-ի հարցին, Նեթանյահուն պատասխանել է, որ «հավանաբար խոսքը վերաբերում է դատավորներին ընտրող հանձնաժողովի կազմին»:
«Սա, ըստ էության, այն է, ինչ մնացել է: Որովհետև այլ բաներ, կարծում եմ, մենք չպետք է օրենսդրորեն ամրագրենք»,- ասել է նա՝ չմանրամասնելով։
Օրինագծի կողմնակիցներն ասում են, որ այն վերականգնում է հավասարակշռությունը իշխանության ճյուղերի միջև, մինչդեռ դեմ արտահայտվողներն ասում են, որ այն վերացնում է կառավարության լիազորությունների սահմանափակումները: Դատական համակարգի ծրագրված բարեփոխումը համազգային բողոքի և քննադատության է առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
Անցյալ ամիս կոալիցիան օրենք էր ընդունել, որը վերացրել էր դատարանի իրավունքը՝ չեղարկել կառավարության գործողությունները՝ պատճառաբանելով, որ այդ գործողություններն «անհիմն» են որակվում: