Ցանկացած կենսական նշանակության որոշում պետք է լինի կոնսեսուսային. Արայիկ Հարությունյան
Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական շահերին, մեր Շարժման տրամաբանությանը, ինքնորոշման իրավունքներին, կայացվելու են կոնսեսուսային։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ վերջին մի քանի օրերին եղել են առաջարկություններ, լայն քննարկումներ է իրականացրել և կշարունակի:
Ըստ այդմ տեղի են ունենում հանդիպումներ քաղաքական ուժերի՝ պառլամենտական, արտախորհրդարանական, քաղաքական դերակատարների, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահներ, պառլամենտի ղեկավարներ, ինչպես նաև գործող ակտիվիստների ու հանրության այն լայն զանգվածի հետ, որ ցանկություն է հայտնում։
«Հիմնականում բոլորի մոտ նույն տեսակետն ու տեսլականն է Արցախի ապագայի առումով։
Ուզում եմ նորից վստահեցնել, որ ցանկացած որոշում պետության, նախագահի կողմից՝ պետք է բխի Արցախի ժողովրդի շահերից, մյուս կողմից էլ պետք է ընկալելի ու ընդունելի լինի մեր ժողովրդի համար»,-ընդհանրացրել է նախագահը: